Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս կհրավիրի

Armenpress 16:18, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կհրավիրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ազատ մամուլի հետ շփման այդ ձևաչափն ամենաընդունելին է:

Ավելի վաղ թե՛ Կրեմլից, թե՛ Սպիտակ տանից հայտարարել էին, որ երկու երկրների առաջնորդները գագաթնաժողովի արդյունքների մասին պատմելու են իրենց երկրների ԶԼՄ-ներին: Համատեղ մամուլի ասուլիսի հավանականությունը նրանք ոչ բացառել, ոչ հաստատել էին:

Պուտինն ու Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին Ժնևում: Սա 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպումից հետո առաջին հանդիպումն է լինելու երկու երկրների առաջնորդների մակարդակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am