ԵՄ-ն պատվաստված քաղաքացիներին թույլատրել Է ազատ ուղեւորությունները տարածքում

Armenpress 14:18, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների քաղաքացիները եւ ռեզիդենտներն, ովքեր լրիվ պատվաստում են անցել ուղեւորությունից առնվազն 14 օր առաջ, կարող են ազատ տեղաշարժվել Միության սահմաններում: Հունիսի 11-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրամիությունում Պորտուգալիայի նախագահությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկությունը հաստատվել Է Եվրամիության 27 երկրների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am