ԱՄՆ-ը մտադիր Է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ

Armenpress 12:24, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր Է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ, որպեսզի այդպիսով ցույց տա, որ հանդես Է գալիս այդ նախագծի դեմ: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ Փրայսն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը միաժամանակ բանակցություններ կվարի գործընկերների հետ, որպեսզի «Ռուսաստանին թույլ չտա Էներգակիրները որպես ճնշման լծակ օգտագործել» Եվրոպայում:

Փրայսը նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ը եւ Գերմանիան տարբեր հայացքներ ունեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի նկատմամբ: «Երբ խոսքը նման մասշտաբների, ակտիվ հարաբերությունների մասին Է, հանդիպում են թեմաներ, որոնց շուրջ կան տարաձայնություններ»,-ասել Է նա՝ պատասխանելով գազատարի վերաբերյալ ԳԴՀ-ի դիրքորոշման մասին հարցին: Փրայսն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը սիստեմատիկ կերպով այդ թեման բարձրացրել Է Բեռլինի հետ շփումների ժամանակ:

«Նախագահ Բայդենը կանցլեր Մերկելի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն կունենա քննարկել մեր սերտ հարաբերությունների ողջ շրջանակը»,- հավելել Է նա:

Բայդենն ավելի վաղ այս շաբաթ ուղեւորություն Է սկսել Եվրոպայի երկրներում: Սպասվում Է, որ նա բանակցություններ կանցկացնի եվրոպական հանգուցային երկրների ղեկավարների հետ: Տարեկան 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարն անցնում Է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորակայանից անցնում Է մինչեւ Գերմանիայի բալթյան ափեր: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին կհասցնի սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել Է աշխատանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am