«Եռաբլուր» պանթեոնում բարեկարգման մրցույթի ժամկետը երկարաձգվել է

Armenpress 11:58, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված «Եռաբլուր» պանթեոնում գերեզմանատների կառուցման աշխատանքների մրցույթին մասնակցության հայտի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 21-ը։

Մրցույթով նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Եռաբլուր» պանթեոնում, կառուցել միևնույն նկարագրի գերեզմանատներ։

Մրցույթին մասնակցելու նախորդ ժամկետը սահմանված էր մինչև հունիսի 11-ը, սակայն ՊՆ-ից հայտնեցին, որ որևէ մասնակից դեռևս չի դիմել մրցույթին։

Մրցույթի հրավերը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am