Պակիստանի արեւմուտքում առնվազն 18 մարդ Է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով

Armenpress 10:14, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 18 մարդ Է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել Է Ary News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել նահանգի արեւելյան մասի Բհալոք բնակավայրի շրջանում: Բարձրացնելով արագությունը՝ Խուզդար – Լարքանա երթուղով ընթացող մարդատար ավտոբոսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչն Էլ հանգեցրել Է փոխադրամիջոցի շրջման: Տուժաներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի վայրում աշխատւմ են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am