Ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից ուժերի շտաբների պետերին հրավիրում է հանդիպումների

Armenpress 10:31, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am