«Հայաստան» դաշինքի անդամները Վայքում ներկայացրին գյուղոլորտի առաջնահերթ անելիքները

Armenpress 19:33, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը իշխանության գալու պարագայում երեք տարվա մեջ ապահովելու է 3 մլրդ դոլարի ներդրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վայքեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Վերականգնելով գյուղատնտեսության նախարարությունը, 3.5-4 տարիների ընթացքում լուծելու ենք գյուղատնտեսության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը՝ ոռոգման հարցը: Կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտում անելու ենք ամբողջական բարեփոխումներ: Երեք տարում վերականգնելու ենք հայոց բանակը»,- հայտարարեց Սաղաթելյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ընդգծեց, որ բանակի վերականգնումն առաջնահերթ նպատակներից է: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի անելիքներին՝ նա հայտարարեց, որ զարգացնելու են լիզինգային ծրագրերը, ապահովեն գյուղմթերքի սպառումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am