Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները

Armenpress 18:29, 7 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ծրագրերը կմեկնարկեն հունիսի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ» գործերը, հատվածներ «Ալմաստ» օպերայից:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am