ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալը

Armenpress 17:19, 7 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է և շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար: Մենք դեռևս գտնվում ենք այդպիսի երկրների շարքում: Դա էր պատճառը, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, հաշվի առնելով այս գործոնները, ընդունեց նախագահական համակարգը և շարունակում է այդ համակարգը գործել: Ճգնաժամեր այդ առումով չեն առաջանում:

Այնպես որ, կիսանախագահականի կարևորությունը նրա օպերատիվությունն է և այն հասարակությունների համար է համակարգը արդյունավետ, որտեղ քաղաքական համակարգը դեռևս ամբողջապես կայացած չէ և քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունները դեռևս եվրոպական ստանդարտներին չեն հասել»,- ընդգծեց Մանուկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am