ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին

Armenpress 16:09, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am