Նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. Մարությանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

Armenpress 13:54, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն աշնանը նոր ավտոբուսներ կստանա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է մեքենաշինական գործարանում պատրաստվող նոր ավտոբուսների լուսանկարները և տեսանյութ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի համար 211 ավտոբուսների պատրաստման աշխատանքը ընթանում է ամբողջ թափով, ըստ սահմանված ժամանակացույցի:

«Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:

Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»,- գրել է Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am