Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել

Armenpress 14:06, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը հունիսի 4-ին հրապարակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հանրային մուլտիպլեքսով մայրաքաղաքում հեռարձակվելու իրավունք ստանալու համար հանձնաժողով էին դիմել նաև Հայկական 2-րդ հեռուստաալիքը և «Փաստինֆո»-ն:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ Հանրային հեռուստաընկերության 24-ժամյա հեռուստաալիքը ստացել է 646 միավոր, Հայկական 2-րդ հեռուստաալիքը՝ 635, իսկ «Փաստինֆո»-ն՝  595:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am