Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Armenpress 21:38, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։

2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի մասին Միությանը համապատասխան նամակներ էին ուղարկվել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, որոնց ի պատասխան ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am