ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Armenpress 12:54, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am