ԱԳՆ-ն հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը

Armenpress 12:08, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը: «Հերքում եմ: Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Հրապարակում ենք հերքման ձայնագրությունը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am