Օլիմպիական խաղերի ժամանակ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատվություն կկրի մարզիկը  

Armenpress 13:58, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատուն կլինի հենց մարզիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը  մտադիր է նման որոշում կայացնել:

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Լանա Հադադն  ասել է , որ  նախատեսում են պարտավորեցնել բոլոր մարզիկներին՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որով իրենց վրա կվերցնեն վարակվելու հետ կապված  բոլոր ռիսկերը:

Այդ կետով ասվում է, որ մարզիկները համաձայն են մասնակցել խաղերին և գիտակցում են, որ կա առողջության կամ նույնիսկ մահվան սպառնալիք: Ոչ մի կառավարություն, ոչ  էլ  առողջապահական մարմին չի կարող երաշխիքներ տալ այդ առումով: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am