Փաշինյանը հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում

Armenpress 14:03, 30 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկմանը, գերիների վերադարձի և այլ հարցերի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am