Ռուսաստանը հավաստել է ԵՄ-ի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը

Armenpress 14:56, 28 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հավաստում Է Բրյուսելի հետ իրավահավասար հիման վրա հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը: Ինչպես տեղեկացնում Է «Ամենպրես»-ը, մայիսի 28-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Սերգեյ Լավրովը՝ Սլովենիայի ԱԳՆ-ի ղեկավար Անժե Լոգարի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք հերթական անգամ հավաստեցինք Եվրամիության հետ հարաբերությունների նորմալացման մեր պատրաստակամությունն այն ըմբռնմամբ, որ մեք երկխոսություն կվարենք իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության որոնման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի գործողությունների եւ նախնական պայմաննեի հիման վրա»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am