Արարատ Միրզոյանը գործընկեր խորհրդարանների նախագահներին ներկայացրել է ադրբեջանական կողմի սադրանքները

Armenpress 17:46, 27 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները եւ ադրբեջանական կողմի վերջին սադրանքը,  ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը: Ըստ այդմ, խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ եւ ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am