Amazon–ը 8.45 մլրդ դոլարով կգնի MGM կինոստուդիան

Armenpress 19:16, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Amazon ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել  MGM (Metro Goldwyn Mayer) կինոստուդիան 8.45 մլրդ ԱՄՆ դոլարով գնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Amazon-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը չի պատրաստվում փոխել MGM ստուդիայի կոնցեպցիան և աջակցելու է ֆիլմարտադրության աշխատանքներին:

Համաձայնագրով Amazon-ը հնարավորություն կունենա իր Prime Video հարթակում հրապարակել կինոստուդիայի ֆիլմերը, որոնք ավելի քան 4 հազարն են, ինչպես նաև ավելի քան 17 հազար հեռուստատեսային շոուները: Ֆիլմերի շարքում է նաև 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հայտնի ֆիլմաշարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am