Պուտինը վավերացրեց Ղազախստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Armenpress 14:59, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրը, որը Նուր-Սուլթանում ստորագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Ինչպես ճշտվել Է ավելի վաղ, պայմանագիրն ստորագրվել Է 1994 թվականի մարտի 28-ի նմանօրինակ փաստաթղթի առանձին դրույթների հրատապության կորուստի կապակցությամբ:

Փաստաթղթում գրանցվում են «միջազգային-իրավական հիմունքներ, որոնք կանոնակարգում են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության միջոցառումների կատարումը եւ դրանց իրագործման ձեւերը»:

«Պայմանագրի իրագործման հարցով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»,-ավելի վաղ ճշտվել Է փաստաթղթին կից պարզաբանական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am