Առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի ցածր հատակով 211 ավտոբուս

Armenpress 12:08, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա վեց ամսվա ընթացքում 8.6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Քիչ առաջ մի պայմանագիր ստորագրեցի, համաձայն որի ցածր հատակով և բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան, 8.6 մետրանոց 161 ավտոբուս առաջիկա վեց ամսվա ընթացքում կլինի մատակարարումը: Եվս մեկ պայմանագիր էլ արդեն կնքել ենք նույնատիպ 50 ավտոբուսի մատակարարման վերաբերյալ: Դրանք նույնպես Երևան կմատակարարվեն վեց ամսվա ընթացքում»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով` այդ ավտոբուսներն աշխատում են CNG-ով (սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից), ինչը դասվում է կանաչ վառելիքների շարքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am