Արոնյանը FTX Crypto Cup առցանց մրցաշարի 10-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին

Armenpress 09:24, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  FTX Crypto Cup առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, տարավ երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր միավոր Արոնյանն այժմ 12-րդն է: Առաջատարները երեքն են` Կարուանա, Նակամուրա, Ռաջաբով: Նրանք ունեն 6,5 միավոր:

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am