Մխիթարյանն արձագանքել է հավաքական չհրավիրվելուն

Armenpress 20:22, 24 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն:

«Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի ազգանունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am