Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծել երկխոսության միջոցով

Armenpress 17:26, 24 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am