Արցախի փրկարարները Վարանդայի շրջանում վերսկսել են զինծառայողների աճյունների որոնման աշխատանքը

Armenpress 10:51, 24 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարարները վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, փրկարարական մեկ ջոկատով որոնումները մայիսի 24-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am