Պատանի ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Armenpress 17:08, 23 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի պատանեկան ընտրանին միջազգային մրցաշարում 4 ոսկե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ռուսական Եսենտուկիում կայացել էՀայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտիպատանեկան մրցաշար, որտեղ հանդես են եկել հայ պատանի ըմբիշները:

Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ եննվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել ՀենրիկԱվետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ):

Թիմային հաշվարկով մեր ընտրանին նվաճել է երկրորդ տեղը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am