Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Armenpress 21:26, 21 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am