Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress 15:17, 20 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է նաև Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամ իրենց ուղերձներում Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգություն էին հայտնել, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Նրանք նշել էին, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am