«Լադանիվա» խումբը յուրովի է մեկնաբանել Էդիթ Պիաֆի սիրված երգերից մեկը  

Armenpress 13:31, 20 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, նոր մեկնաբանությամբ է ներկայացրել Էդիթ Պիաֆի  «Hymne à l'Amour» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Լադանիվան» պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Երևանում: Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Չի բացառվում, որ երեկոյին հնչի նաև Պիաֆի ստեղծագործությունը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am