Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է հրեա երիտասարդների կողմից հայ հոգևորականի վրա հարձակումը

Armenpress 17:52, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել հրեա երիտասարդների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը միջադեպի առիթով հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին:

Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

«Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են:  Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»,-տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am