Իսրայելի հետ հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր զոհվել է 236 պաղեստինցի

Armenpress 16:52, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 230 պաղեստինցի Է զոհվել Իսրայելի հետ ներկայիս Էսկալացիայի ժամանակ, եւս շուրջ 6,2 հազարը վիրավորվել Է: Մայիսի 18-ին այդ տվայլները հայտնում Է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունում ճշտում են, որ այս թվի մեջ են մտնում զոհվածներն ու տուժածներն ինչպես մայիսի 10-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի չդադարող հարվածներից, այնպես Էլ ընդհարումներից եւ անկարգություններից Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում:

Ընդհանուր առմամբ բռնության ալիքը 236 պաղեստինցու կյանք Է խլել, վիրավորվել Է 6 278-ը, նշում են առողջապահության նախարարությունում:

«(Գազայի) հատվածում զոհվել Է 213 պաղեստինցի, ներառյալ 61 երեխա եւ 36 կին, տուժել Է 1 442 մարդ,- նշված Է հայտարարության մեջ:- Արեւմտյան ափին զոհերի թիվը հասել Է 23-ի, եւս 3 825-ը վիրավորվել Է»:

Երուսաղեմում բախումների հետեւանքով, գլխավորապես Տարճարաց լեռան եւ Ալ Աքսա մզկիթի շրջանում, վնասվածքներ Է ստացել 1 011 արաբ, որոնցից 487-ին հոսպիտալացում Է պահանջվել: Գազայում պաղեստինցի արմատական խմբավորումների եւ իսրայելական բանակի փոխադարձ հարվածները շարունակվում են մայիսի 10-ից:

Դրանք հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահի թաղամասում տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, որտեղ բնակվում են արաբ ընտանիքներ: Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 10 մարդ, հարյուրավորներ վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am