Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, իսկ մահացությունը՝ մնում բարձր

Armenpress 20:52, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, և իրավիճակը հետզհետե բարելավվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Грузия Онлайн պորտալը: Կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացության դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ:

«Լուրջ ցուցանիշներից մեկը մահացության մակարդակն է: Ցավոք, այս ցուցանիշը դեռ բարձր մակարդակի վրա է: Հայտնի է, որ պիկի շրջանից երկու շաբաթ անց մահացությունն ավելանում է: Այժմ մենք մոտավորապես այս փուլում ենք, ուստի պետք է հետևենք բոլոր ցուցումներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նա հայտնել է, որ նախօրեին, կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած բարդությունների պատճառով մահացել է 27 պացիենտ, իսկ համավարակի տարածման սկզբնական շրջանից մինչ օրս մահացել է՝ 4469-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am