Իսրայելի խոշոր քաղաքներում միացել են օդային տագնապի ազդանշանները

Armenpress 19:40, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հարավային խոշոր քաղաքներում կրկին օդային տագնապի ազդանշաններ են միացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Օդային տագնապի ազդանշաններ են միացել Աշկելոնում, Աշդոդում,  Բեեր-Շեվեում և Գազային սահմանակից բնակավայրերում»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Մայիսի 10-ից Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների և Իսրայելի բանակի միջև շարունակվում են  երկկողմանի հրթիռակոծումները: Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի կողմից զոհվել է տասը մարդ, հարյուրավորները տուժել են: Պաղեստինի կողմից միայն մեկ շաբաթում հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 200-ը: Տուժել է  ավելի քան 1300 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am