Օպերային թատրոնի մեներգիչները ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնին

Armenpress 17:07, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնի բացաման գալա համերգին:

Դիրիժորը Վասիլի Սինայսկին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգի Միխայելովսկի պալատի Ռուսական պետական թանգարանում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am