Sanofi-ն եւ GSK-ը հայտարարել են COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին

Armenpress 13:11, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Sanofi եւ բրիտանական GlaxoSmithKline (GSK) ընկերությունները մայիսի 17-ին հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի նախնական կլինիկական փորձարկումներն անցել են հաջողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներունակ պատվաստանյութը բոլոր տարիքային խմբերում ուժեղ իմունային ռեակցիա Է ցուցաբերում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում»,-ասվում Է ընկերությունների մամուլի տեղեկագրում:

«Մեր երկրորդ փուլի տվյալները հաստատում են, որ պատվաստանյութը կարող Է կարեւոր դեր խաղալ առողջապահության բնագավառում ներկայիս գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի գործում… Այդ դրական արդյունքների շնորհիվ մենք պատրաստվում ենք երրորդ փուլին»,-ասել Է Sanofi-ի գործադիր փոխնախագահ Թոմաս Տրիումֆը: Հետազոտությունների երկրորդ փուլին մասնակցել Է 18-ից մինչեւ 95 տարեկան 722 մարդ:

Երրորդ փուլը, ինչպես սպասվում Է, կսկսվի առաջիկա շաբաթներին: Այս տարի ավելի վաղ Sanofi-ը պատվաստանյութի 125 մլն չափաբաժին արտադրությունը համաձայնեցրել Է իր ուղղակի մրցակիցների՝ ամերիկյան եւ գերմանական Pfizer и BioNTech ընկերությունների հետ: Մինչդեռ, Sanofi-ի պատվաստանյութի մատակարարման պարտավորագիրը, մասնավորապես, ստորագրվել Է Եվրամիության հետ: Ներկայում Sanofi-ն մշակում Է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութեր (երկրորդը` ամերիկյան Translate Bio ընկերության հետ համագործակցությամբ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am