Կալիֆոռնիայում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով

Armenpress 10:48, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 16-ի երեկոյան, Օքլենդ քաղաքում: Ինչպես հայտնել Է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, հրաձգության հետեւանքով զոհվել Է երկու տղամարդ: Հետագա մանրամասներ չեն ներկայացվում: Իշխանությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները: Այս փաստով ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am