Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին «Լացիո»-ի դեմ խաղում

Armenpress 00:40, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «հավերժական քաղաքի դերբի»-ում այս անգամ հաղթեց «Ռոմա»-ն: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Ռոմա»-ին` խփելով իր 12-րդ գնդակը Սերիա Ա-ի ընթացիկ առաջնությունում: «Գայլերն» իրենց առավելությունը կրկնապատկեցին  78-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Պեդրոն: «Ռոմա»-ն հաղթեց դերբիում` Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Լացիոն»-ն` 6-րդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am