Զարիֆն Իսրայելի դրոշների պատճառով չեղարկել է այցը Ավստրիա

Armenpress 16:12, 15 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա՝ ավստրիական կառավարական շինությունների վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու պատճառով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարությունը:

Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ցավում են այցի չեղարկման առնչությամբ:

Մայիսի 14-ին Ավստրիայի կառավարական շենքերի վրա բարձրացվել էին Իսրայելի դրոշները՝ ի նշան համերաշխության Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am