«Ամերիաբանկ»-ի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա. Ավստրիական զարգացման բանկի պաշտոնյա

Armenpress 19:54, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական զարգացման բանկի (OeEB) գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսել է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, «Ամերիաբանկ»-ի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին։ 

«Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, Սաբինե Գաբերը նշել է. «Ավելի քան վստահ եմ, որ «Ամերիաբանկ»-ի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` «Ամերիաբանկ»-ը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում  և կապիտալի շուկայի գործիքներում:  Բանկը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ,  արժանացել է մի շարք մրցանակների միջազգային բանկային ամսագրերի կողմից, ինչն իսկապես տպավորիչ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am