Արցախում հաստատվել են կորոնավիրուսի չորս նոր դեպքեր

Armenpress 12:36, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում մայիսի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 626-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 726 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am