Հայտնի են միասնական քննությունների օրերը

Armenpress 14:23, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին:

«Օտար լեզուները՝ հունիսի 11-ին, Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին, Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին, Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին»,- նշում են ԳԹԿ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am