Ադրբեջանը դիրքավորվում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում. Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Armenpress 16:40, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնել Սանոսյանը, անդրադառնալով տարածվող տեղեկություններին Գեղարքունիքի մարզի սահմանների ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացումների վերաբերյալ, նշեց՝ այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակառակորդը պետք է դիրքավորվեր, սակայն չի կարողացել դա անել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Այս պահին նրանք իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am