106 տարեկան հասակում մահացել Է դերասան Նորման Լլոյդը

Armenpress 11:49, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 106 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Նորման Լլոյդը: Նրա որդին՝ Մայքլ Լլոյդը, պատմել Է, որ դերասանը մահացել Է մայիսի 11-ին Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտիստը ծնվել Է 1914 թվականի նոյեմբերի 8-ին Նյու Ջերսիի նահանգի Ջերսի Սիթիում եւ սկսել Է խաղալ դեռահաս տարիքից: Դերասանը ճանաչում Է ստացել, խաղալով Ֆրայի դերը 1942 թվականին նկարահանված Հիչքոքի ֆիլմում, նա նաեւ հայտնվել Է Չառլի Չապլինի «Բեմի կրակները» գեղարվեստական ֆիլմում, սակայն դերասանն իսկական փառք Է ձեռք բերել արդեն 60 տարեկանից հետո, երբ մարմնավորել Է խելացի բժշկին NBC հեռուստաալիքի՝ 1980-ական թվականների «Սենտ-Էլսվեր» բժշկական դրամայում:

Լլոյդը համագործակցել Է Չառլի Չապլինի, Ժան Ռենուարի եւ Ալֆրեդ Հիչքոքի հետ: Սակայն դերասանի համար ամենանշանավորը դարձել Է չարագործի դերը Հիչքոքի «Դիվերսանտ» ֆիլմում: Իր կարիերայի ընթացքում Նորման Լլոյդը նկարահանվել Է ավելի քան 60 կինոնկարներում: Լլոյդի կարիերան շարունակվել Է ավելի քան 80 տարի: oldest.org կայքի վարկածով՝ Լլոյդը դարձել Է գործող ամենածեր դերասանն աշխարհում: 2014 թվականից Լոս Անջելեսում նոյեմբերի 8-ը նշվում Է որպես «Նորման Լլոյդի օր», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am