Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Կազանի ողբերգության կապակցությամբ

Armenpress 18:51, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am