Բուլղարիայի նախագահն արձակել Է խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ

Armenpress 14:52, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ստորագրել Է հրամանագիր Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) արձակման եւ հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Ռումեն Ռադեւն իր հրամանագրով 2021 թվականի մայիսի 12-ին արձակում Է 45-րդ Ժողովրդական ժողովը: Պետության ղեկավարը նշանակում Է խորհրդարանական ընտրությունների անցկացում այս տարվա հուլիսի 11-ին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բուլղարիայի նախագահը նաեւ Ստեֆան Յանեւին նշանակել Է երկրի տեխնիկական կառավարության ղեկավար, կառավարություն, որն աշխատանքի կանցնի մայիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am