ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

Armenpress 09:42, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am