ԶՈՒ ստորաբաժանումներն անցկացրել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Armenpress 20:55, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում մայիսի 9-ին անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։

Ըստ աղբյուրի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am