Էրդողանը Իսրայելի գործողություններն ահաբեկչական է որակել

Armenpress 18:39, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչական է որակել Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ուժայինների գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման արտահայտություն Թուրքիայի առաջնորդն արդել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանը «խստորեն դատապարտել է այդ նենգ հարձակումները, որոնք վիրավորել են ոչ միայն մուսուլմանների, այլև ողջ մարդկության խիղճը»: Նա հայտարարել է, որ անելու են ամեն հնարավոր բան՝ «կանգնեցնելու Իսրայելի ահաբեկչությունը»:

Պաղեստինի կողմի տվյալներով՝ Երուսաղեմում իսրայելցի ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժել է 278 պաղեստինցի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am