Թբիլիսիի ծայրամասում բռնկած խոշոր հրդեհը մարվել Է

Armenpress 15:59, 10 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հագուստի պահեստներում բռնկած հրդեհը, որոնք գտնվում են Թբիլիսիի Դուդուբիի շրջանի Տոռնիկե Էրիսթավի փողոցի վրա, հաջողվել Է մարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Արտակարգ իրադրությունների կառավարման ծառայությունը:Ըստ ծառայության տվյալների, անվտանգության նկատառումներից ելնելով, հագուստի պահեստներին հարող տարածքից տարհանվել Է մինչեւ 150 մարդ: Վայրում աշխատել Է հրշեջների 12 բրիգադ:«Առկա Է եղել հրդեհը մեծ տարածք ընդգրկելու վտանգ, սակայն ժամանակին հակազդելու արդյունքում հրդեհը լիկվիդացվել Է, իսկ հետո՝ ամբողջությամբ մարվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:Մասնագետները հաշվում են հասցված վնասը: Կրակի մեկուսացմանը խոչընդոտում Էր սաստիկ քամին, որն արդեն մի քանի օր խնդիրներ Է ստեղծում Թբիլիսիի բնակիչների համար, հողորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am